Սուրիկ Խաչատրյանը որոշել է սյունեցիների փոխարեն

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը տարակուսանքի մեջ է գցել ՀՀԿ-ականներին«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում շատ վստահ հայտարարել է, որ իրենց մարզում 

«այո»–ի քարոզարշավի կարիք չկա, որովհետեւ բոլորը «այո» են ասելու սահմանադրական փոփոխություններին։ Մեր լրագրողը նկատել է՝ ինչի՞ց գիտեք, սյունեցիների շրջանում հարցումնե՞ր եք անցկացրել, մարզպետը վրդովվել է. «Քո ի՞նչ գործ, հա, հենց լավ էլ անցկացրել Եմ»։ Արդյոք իրավունք ունե՞ք խոսել ամբողջ մարզի անունից։ Լրագրողի այս դիտարկումն ընդհանրապես հունից հանել էիր վարքով հայտնի մարզպետին, եւ նա սկսել է գոռգոռալ, հրել մեր թղթակցին։ «Էս օրով էլ չես թողնում հանգիստ, թոռնիկ եմ ունեցել, թողեք հանգիստ վայելեմ», –ասել է նա։ Տեղեկացանք, որ Սուրիկ Խաչատրյանի դուստրը երկրորդ որդին է ունեցել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 114 անգամ
 


Այս թեմայով