Home » ՄԱՄՈՒԼ » Սուրիկ Խաչատրյանը հրահանգել է բավարարել բոլորին

Սուրիկ Խաչատրյանը հրահանգել է բավարարել բոլորին

Սուրիկ Խաչատրյանին ցանկացել են սպանե՞լ, թե՞ նախազգուշացրել են««ՉԻ» տեղեկություններով՝ երեկ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իր մոտ է կանչել մարզի Կապան քաղաքի տեղական իշխանություններին՝ նրանց հորդորելով քաղաքում ակտիվորեն սկսել «այո»–ի քարոզչական աշխատանքները։ Խաչատրյանը հրահանգել է «չոր-չոր» քարոզչություն չանել այլ քաղաքացիների առավել խոցելի սոցիալական խմբերին ծառայություններ մատացել։ «Ով որևէ խնդրով կամ հարցով կդիմի ձեզ՝ բավարարեք նրա պահանջը, եթե չեք կարողանա՝ ինձ տեղյակ պահեք», ասել է մարզպետը։

Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքի ուսումնական հաստատությունների ղեկավարներն ու կոլեկտիվները։ Նրանց ևս հրահանգվել է ակտիվորեն քարոզել «այո»–ի օգտին։ Կրթական հաստատությունների ղեկավարների հասցեին մարզպետը սպառնալիքներ չի հնչեցրել, փոխարենը «ջանով– ղուրբանով» հորդորել է լծվել ակտիվ աշխատանքի։
Սյունիքից մեզ հայտնեցին, որ աոաջիկա օրերին մարզպետը նախատեսում է նմանատիպ հանդիպումներ մարզի մյուս քաղաքների ներկայացուցիչների հետ ևս»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  <Չորրորդ իշխանություն> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 63 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy