Սուրիկ Խաչատրյանը հրաժարական է տվել

Surik_X1Politik.am-ն արդեն տեղեկացրել էր, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի պայմաններից մեկն էր այն է եղել, որ ինքը պետք է ազատվի ժողովրդի մոտատելություն առաջացնող օդիոզ և հանցագրոծ կերպարներից, և մեր տեղեկություններով, առաջինը տվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը։ Սուրիկ Խաչատրյանը, ով մինչև վերջերս վստահ պնդում էր, թե իրեն չեն հանելու և ինքը մնալու է, երեկ արդեն հայտարարել է, որ որևէ բան չի բացառում և որոշողը վարչապետն է լինելու։

Մեր տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանին հանելու են հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո։ Բանն այն է, որ հոկտեմբերի 2-ին ՂԿապանում և Սիսիանում  քաղաքապետի ընտրություններ են, և Լիսկայի վրա է դրված իշխանության թեկնածուներին անցկացնելու գործը։ Կարեն Կարապետյանին ասվել է, որ Լիսկան մնա մինչև ընտրություններ, իսկ ընտրություններից հետո արդեն կարող են նրան հանել և ուղարկել արխիվ։

Հոկտեմբերի 2-ն արդեն անցել է և մեր տեղեկություններով այսօր արդեն Սուրիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ վաղը կառավարության նիստի ժամանակ կհաստատվի նրա հրաժարականը:

 


Այս թեմայով