«Սուրիկ Խաչատրյանը հիվանդ մարդ է»

Սուրիկ Խաչատրյանին ցանկացել են սպանե՞լ, թե՞ նախազգուշացրել ենՄենք այսօր տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս կապակցությամբ այսօր լրագրողները ԱԺ-ում փորձեցին պատգամավորների կարծիքներ լսել:

Առողջություն չունի, կերաք կյանքը, աչքով տվիք, էնքան արիք մինչև սենց էղավ. լրագրողներին այսօր Ազգային ժողովում ասաց պատգամավոր Սեյրան Սարոյանը` անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությանը:

Դիտարկմանը` վարչապետը հեռացնում է այն մարդկանց, ովքեր հասարակության մեջ դժգոհություններ են առաջացնում, ասաց. «Վարչապետ մարդ ա, ինչ ուզենա կանի, մթոմ բան ասիր»:

Դիտարկմանը` Սուրիկ Խաչատրյանը ասում էր, որ ինքը առողջ է և հրաժարական չի տա, պատգամավորն արձագանքեց. «Ձեր աչքից եղավ, էնքան կռռացիք, որ տենց եղավ»:

Դիտվել է 738 անգամ
 


Այս թեմայով