Սուրիկ Խաչատրյանը հաշտվել է իր 17 տարվա թշնամու հետ

Սուրիկ Խաչատրյանին ցանկացել են սպանե՞լ, թե՞ նախազգուշացրել ենԳորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ շուրջ 25 տարվա թշնամանքից հետո հանդիպել և առանձնազրույց են ունեցել:

 «Իմ և Սուրիկ Խաչատրյանի միջև դատական «մարաթոնից» հետո, որը 2 տարի 4 ամիս է տևել, Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչը զանգեց, առաջարկեցին, որ այդ դատական հակամարտությանը վերջակետ տրվի: Այդպես էլ եղավ: Հակասություններն այնքան շատ էին, որ մենք 17 տարի չէինք հանդիպել: Դեկտեմբերին, հունվարին և փետրվարին հանդիպումներ եղան: Բնականաբար, հեշտ չէին այդ հանդիպումները, բայց, բարեբախտաբար, մենք չտրվեցինք էմոցիաներին, և շատ լուրջ խոսակցություններ եղան ու նաև հասկացողություն՝ ես ոչ միայն իրավունք ունեմ, այլև կարող եմ հոգևոր-մշակութային գործունեություն ծավալել»,-ասաց Սամվել Հարությունյանը՝ նշելով, որ Սուրիկ Խաչատրյանը տեղյակ է, որ ինքն ուզում է իր համախոհների հետ շատ բուռն գործունեություն ծավալել և նպաստել Սյունյաց վերելքին՝ հոգևոր-մշակութային առումով:

Դիտվել է 403 անգամ
 


Այս թեմայով