Սուրիկ Խաչատրյանը համալսարանի «նայող»

Suren-Khachatryan«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Անդրադառնալով այն փաստին, որ Սյունիքի մարզպետ, պատմափիլիսոփայության դոկտոր Սուրիկ Խաչատրյանը կրկին ընտրվել է Գորիսի համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ասել է, «Ինքը շատ ներդրումներ Է արել համալսարանում, ինքը նայում Է համալսարանը»։«ՉԻ»– Զոն նայող լսել էինք, համալսարան նայող՝ չէինք լսել։ Կրթության և գիտության հարգարժան փոխնախարարը երևի չգիտի, որ Գորիսի համալսարանը պետական է, այսինքն «նայողը» պիտի պետությունը լինի, իսկ ավելի կոնկրետ՝ ԿԳՆ-ն։ Կամ էլ՝ գիտի, բայց «նայողների ինստիտուտը» լավ էլ ձեռնտու է նախարարությանը: Ի՞նչ վատ է, եթե որևէ մեկն «իրա ջեբից» հոգում է բուհի որոշ ծախսեր ու թեթևացնում նախարարության հոգսը»:

 


Այս թեմայով