Սուրիկ Խաչատրյանը լուրջ հետազոտությունների է ենթարկվում. «Հայկական Ժամանակ»

Սուրիկ Խաչատրյանին ցանկացել են սպանե՞լ, թե՞ նախազգուշացրել են«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որ նախօրեին տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, լուրջ հետազոտությունների է ենթարկվում։ «Մի քիչ հազ ունի, դեռ պետք է հետազոտել և պարզել, թե ինչից Է գալիս թուլությունը»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը։

Խաչատրյանը, բժշկի վստահեցմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել մրսածության պատճառով ոչ բարձր ջերմությամբ և թուլության զգացողությունով։ Նախօրեին նա մի շարք հետազոտությունների Էր ենթարկվել։ Մեր հարցին հետազոտությունների արդյունքում ի՞նչ պարզվեց՝ Կուրղինյանը պատասխանեց. «Դրանց պատասխաններն եկել են, կոպիտ ասած՝ լուրջ հիվանդություն չենք գտնում։ Դրա համար որոշել ենք այլ լուրջ հետազոտություններ անել։ Եկել Է, մենք պարտավոր ենք ամբողջությամբ հետազոտել, ամեն օր հո չեն գալիս հիվանդանոց, դրա համար երբ գալիս են, իրենք Էլ են առիթից օգտվում, բոլոր հետազոտություններն անցնում»։

Հարցին հնարավո՞ր Է մարզպետը թոքաբորբ Է տանում բժիշկը պատասխանեց, որ սկզբում իրենք ևս նման մտավախություն են ունեցել, սակայն հետազոտությունը չի ապացուցել. «Մենք ձմռանը ահավոր հիվանդներ ունեցանք թոքաբորբով, դրա համար այդ մտավախությունը կար։ Այսօր Էլ նորից ռենտգեն արեցինք, ինչ-որ փոքրիկ օջախներ տեսնում ենք, բայց դա թոքաբորբի պատկեր չի տալիս։ Երևի մրսածությունից հետո բրոնխիտի սրացում Է ավելի շատ»։ Բժշկի խոսքով, եթե նոր խնդիրներ չլինեն Խաչատրյանը հնարավոր Է դուրս գրվի այսօր տանը բուժումը շարունակելու համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 171 անգամ
 


Այս թեմայով