Սուրիկ Խաչատրյանը բուժում է ստանում պետության հաշվին

Սուրիկ Խաչատրյանին ցանկացել են սպանե՞լ, թե՞ նախազգուշացրել ենՍյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որ օրեր առաջ տեղափոխվել էր հիվանդանոց, լուրջ հետազոտությունների է ենթարկվում։ «Մի քիչ հազ ունի, դեռ պետք է հետազոտել և պարզել, թե ինչից Է գալիս թուլությունը:

Սյունիքի մարզպետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ Սուրիկ Խաչատրյանը իր բուժումը ստանում է պետական միջոցների հաշվին: Իհարկե ոմանք նկատում են, որ նրա բուժումը կազմակերպվում է պետության կողմից տրամադրված առողջապահական ապահովագրության հաշվին, սակայն հայտարարում են, որ նրա «ձեռքը քարի տակ չէ» և կարող էր իր միջոցներով բուժում ստանալ:

Այս պատմությունը մարզպետարանի որոշ աշխատակիցների բարկացրել է այն պատճառով, որ այս օրերին վիրավորված շատ զինվորների բուժման համար պետությունը չի հասցնում միջոցներ գտնել և շատերին օգնում են հասարակ մարդիկ:

 


Այս թեմայով