Սուրիկ Խաչատրյանը առաջարկում է ծեծելու փոխարեն սպանել

Սդղի գյոլի գործով Սուրիկ Խաչատրյանի որդուց բացի՝ այլ ազգականներ էլ են ներգրավվածՄեր հանրությունը ինչ որ իմաստով հետընթաց է ապրել և շարունակում է ապրել: Հասարակությունը այլևս չի արձագանքում իշխանավորների ամենալկտի պահվածքին: Հանրությանը իր և իր որդու հանցագործություններով հայտնի Սուրիկ Խաչատրյանը, այսօր համարձակվել է լրագրողի հետ զրույցում դատապարտելի համարել ծեծը: Այն որ ծեծը դատապարտելի է հասկանալի է, սակայն ով է դրանից խոսում: Խոսում է մի մարդ ում անվան հետ կապվում են ամենատատարբեր հանցագործություններ, խոսում է մի մարդ ում տան առջև իր տղան մարդ սպանեց և չդատապարտվեց, իսկ ամիսներ անց այդ նույն տղան մեկ այլ մարդու աչք հանեց:

Ահա թե ուր ենք հասել՝ ծեծը արդեն դատապարտում է հայտնի Սուրիկ Խաչատրյանը: Չնայած նա գուցե իր սեփական մոտեցումն ունի այս հարցում և կարծում է, որ չպետք է ծեծել, այլ պետք  է սպանել, ինչպես դա արվեց Բուդաղյանի դեպքում:

Դիտվել է 451 անգամ
 


Այս թեմայով