Սուրեն Կարայանի աներորդուն նշանակել են Իջևանի հարկայինի պետ

«ՊԵԿ-ում վերադասավորում­ները շարունակվում են: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Արտավազդ Սարգսյանի եղբորը՝ Կարեն Սարգսյանին, Սևանի հար­կային տեսչության պետի պաշտոնից տեղափոխել են Արմավիրի հարկայինի պետ: Որոշ ժամանակ առաջ նա դեռ շարքային տեսուչ էր, հետո սրըն­թաց վերելք ապրեց՝ դառնալով Արաբկիրի հար­կային տեսչության պետի տեղակալ, ապա նշա­նակվեց Կոտայքի հարկայինի պետ, այնուհետև գնաց Սևանի հարկայինի պետ, այժմ տեղափոխ­վել է գեներալների մարզ: Մեկ այլ ուշագրավ նշա­նակում էլ է եղել՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի աներորդուն՝ Արթուր Խաչատրյանին, նշանակել են Իջևանի հարկայինի պետ: Մինչ այդ Մաշտոցի պետի տեղակալն էր: Նա համակարգում բարեխիղճ աշխատողի համբավ ունի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 96 անգամ
 


Այս թեմայով