Սուրեն Խաչատրյանի տղայի «զոհին» 5-րդ անգամ են վիրահատել

Surik Khachatryan's son Tigran Khachatryan was  brought to courtՀարություն Զաքարյանը հուլիսի 25-ին մեկնել է Մոսկվա:

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետի որդու կողմից ծեծի ենթարկված Հարություն Զաքարյանը հուլիսի 25-ին մեկնել է Մոսկվա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրան երեկ Մոսկվայում կրկին վիրահատել են՝ տեսողությունը վերկանգնելու համար: Սա Հարություն Զաքարյանի 5-րդ վիրահատությունն է:
Հարությունը հունիսի 30-ին, ըստ էության Հայաստան էր վերադարձել մեկ նպատակով որպեսզի ցուցմունք տար և պատմեր, թե ինչ է տեղի ունեցել մայիսի 2-ին Սդղի գյոլի մոտ: Հենց Հարություն Զաքարյանի ցուցմունքից էր կախված մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ճակատագիրը, որը, ինչպես հայտնի է, հուլիսի 25-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց: Հուսանք՝ վիրահատությունը կօգնի Հարությունին՝ վերականգնելու տեսողությունը, ինչի համար բժիշկները հույս չեն տալիս։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 114 անգամ
 


Այս թեմայով