Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սուրեն Խաչատրյանին կփոխարինի Արթուր Բաղդասարյանը

Սուրեն Խաչատրյանին կփոխարինի Արթուր Բաղդասարյանը

231583271382178299Կոնֆերանսին մասնակցում էին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, վոլեյբոլ մարզաձևի մասնագետներ, ֆեդերացիայի անդամներ, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի օրակարգում ընդգրկված էր չորս հարց` 1. ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն, 2. ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության անդամների ընտրություն, 3. ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի վերահսկիչ հանձնաժողովի նախագահի և անդամների ընտրություն, 4. Կազմակերպչական հարցեր:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Նա նախ տեղեկացրեց, որ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական է տվել Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, ապա մասնավորապես նշեց.<<Վոլեյբոլը Հայաստանում սիրված և մասսայականություն վայելող մարզաձևերից մեկն է, բայց մարզաձևի զարգացմանը խոչընդոտում են մի շարք խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Մեր քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու առաջադրել Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, ում ղեկավարությամբ, վստահ եմ, մարզաձևը կբռնի զարգացման ուղին>>:

Այնուհետև կոնֆերանսին մասնակցող 30 պատգամավորները անցան օրակարգի հարցերի քննարկմանն ու քվեարկմանը: Կոնֆերանսի պատգամավորները միաձայն ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրեցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին:

Կոնֆերանսը միաձայն ընտրեց նաև ֆեդերացիայի նախագահության անդամներ, վերահսկիչ հանձնաժողովի նախագահ և անդամներ, քննարկեց կազմակերպչական մի շարք հարցեր:

Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց վստահության համար, ապա նշեց.<<Ես էլ վոլեյբոլը շատ եմ սիրում և սա ինձ համար նոր մեկնարկ է:Մենք ունենք լավ մարզիչներ, մարզիկներ, ավանդույթներ, և մենք պետք է ամեն ինչ անենք Հայաստանում վոլեյբոլը զարգացնելու համար>>:

Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիան Ռուսաստանի Դաշնության Վոլեյբոլի ֆեդերացիայի հետ օրերս ստորագրել է համագործակցության պայմանագիր, ինչը հնարավորություն կտա Հայաստանում վոլեյբոլն ավելի ինտենսիվ զարգացնել:

Արթուր Բաղդասարյանը ներկաներին համախմբվածության և ակտիվ աշխատանքի կոչ արեց. <<Մենք պետք է լինենք միասնական, ուժեղ և վստահ: Այդժամ ես, համոզված եմ, հաջողությունները սպասեցնել չեն տա: Մենք նաև սերտ պետք է համագործակցենք Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Ազգային օլիմպիական կոմիտեի հետ, գործընկերային հարաբերություններ պետք է հաստատենք մյուս ֆեդերացիաների և բոլոր այն կառույցների հետ, ովքեր շահագրգիռ են Հայաստանում այս սպորտաձևը զարգացնելու գործում>>:

Կոնֆերանսը քննարկեց նաև կազմակերպչական հարցեր: Ելույթներով և առաջարկություններով հանդես եկան ոլորտի մասնագետներ, մարզիչներ, ֆեդերացիայի ներկայացուցիչներ:

ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Դիտվել է 279 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy