Սուտ ես խոսում. Հովիկ Աբրահամյան

ՀովիկԵրեկ ԱԺ-ում ԲՀԿ-ից հեռացած Արայիկ Աղաբաբյանի՝ բերքի մթերման մասին հարցըբարկացրեց գյուղատնտեսության նախարարին։ Վերջին շաբաթներին գյուղացիները խաղողով բարձված մեքենաներով գիշերներ են լուսացնում գործարանների դիմաց, ոմանք նույնիսկ հուսահատված, տոննաներով բերքը թափում են ճամփեզրին: Ի պատասխան, գյուղնախարարը ԱԺ-ի ամբիոնից կրկնեց տարեսկզբին տված իր խոստումը։ «Այո, նորից եմ կրկնում՝ մինչև վերջին կիլոգրամը մթերվելու է»:

Աղաբաբյանը որոշեց արձագանքել նախարարի հայտարարությանը, ինչն այս անգամ բարկացրեց վարչապետին։ Նա միջամտեց տեղից՝ առանց բարձրախոսի, բայց բոլորին լսելի կերպով․ «Էտ որ տենց խոսում ես, որ գործարաններում ես եղել … սուտ ես խոսում… ասում եմ՝ սուտ ես խոսում… »:

Վարչապետի այս խոսքերից հետո պատգամավորին նման տոնով հակադարձելու գործում որոշեց հետ չմնալ նաև Սերգո Կարապետյանը։ «Դուք պոպուլիստ եք, պոպուլիզմով եք զբաղվում…»,- ասաց նա:

Մանրամասնները azatutyun.am լրատվականի տեսանյութում

Դիտվել է 104 անգամ
 


Այս թեմայով