«Սուտը հիմա կասեմ՝ ով ա ասում».Բագրատյան

Հրանտ-Բագրատյան11Այսօր ԱԺ նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. ծրագրի քննարկման ժամանակ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ու պատգամավոր Հրանտ Բագրատյանը վիճեցին: Երբ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ մնացյալ երկրներում եկամուտներն ավելի շատ են, քան մեր և նա մարդկանց թյուրիմացության մեջ է գցում ՝ Նազարյանը նկատեց՝ «Եկամուտների տերը ես չեմ… դուք եք թյուրիմացության մեջ գցում, երբ համեմատության մեջ եք դնում Բելառուսի և Ուկրաինայի հետ, որտեղ կա պետական դոտացիա»:

Ըստ Նազարյանի՝ վարչապետության օրոք Բագրատյանը բոլոր հայեցակարգերից հրաժարվում էր, ազատական գաղափարների մասին էր խոսում, այսօր այլ՝ սովետական շրջանի բան է ասում, բայց շատ երկրներում հանրային ծառայությունները կարգավորողների դերը կարևորվում է:

Հ.Բագրատյանը պահանջեց իրեն վարման կարգով ձայն տալ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մերժեց:

«Ուղղակի սուտ ա ասում»,- իր պահանջը հիմնավորեց պատգամավորը:

«Սուտը դո՛ւ ես ասում»,- նետեց Նազարյանը:

«Սուտը հիմա կասեմ՝ ով ա ասում»,- տեղից բղավեց Բագրատյանը և հայտարարեց, որ Նազարյանն ամեն անգամ գալիս, «ստից-մտից բաներ է ասում, բոլորին խաբում», իսկ իրեն էլ ձայնի իրավունք չեն տալիս, որ Նազարյանի «ստերը բռնի»:

Դիտվել է 63 անգամ
 


Այս թեմայով