Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Սնոուդենը Ռուսաստանում աշխատանք է գտել

Սնոուդենը Ռուսաստանում աշխատանք է գտել

740f971772e3ad520273fea2d8857871Ամերիկացի գործակալ Էդուարդ Սնոուդենը, ով օգոստոսին ապաստան էր ստացել Ռուսաստանի Դաշնությունում, աշխատանքի է տեղավորվել. «Նոյեմբեր ամսից Էդուարդը աշխատանքի է դուրս գալու: Նա մասնակցելու է ռուսական խոշոր կայքերից մեկի աշխատանքներին: Աղբյուրը նշում է, որ անվտանգության նկատառումներով չի կարող ասել, թե որ կայքի մասին է խոսքը»,-այս մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է Սնոուդենի փաստաբանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Միգրացիոն ֆեդերալ ծառայությունը՝ Սնոուդենը ՌԴ-ում կարող է զբաղեցնել ցանկացած պաշտոն բացի՝ պետականից: Հիշեցնենք, որ վերջերս էլ Սնոուդենին այցելության էր եկել նրա հայրը և հորդորել էր, որ տղան մնա Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ անվտանգ կլինի:

Թարգմանությունը  politik.am

Դիտվել է 54 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy