Սննդի հարցը կրիտիկական է «Սասնա Ծռեր» խմբի համար

13781762_10154375161374650_8490671562968369652_nԵրեկ կեսգիշերին քաղաքացիների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ:Ոստիկանները  կրակ բացեցին քաղաքացիների ուղղությամբ, ինչին ի պատասխան քաղաքացիները քարեր նետեցին ոստիկանների ուղղությամբ:

Բախումների ընթացքում պատգամավոր Նիկոլ Փաշինայնը գտնվում էր Սարի թաղում և փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում այնտեղ: Բախումները տեղի ունենալուն պես Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Խորենացի փողոց և հանդարտեցրեց կրքերը:

Փաշինյանը հեռախոսով խոսել էր Պավլիկ Մանուկյանի հետ: Վերջինս նրան ասել էր, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, քանի որ իրենց համար սննդի հարցը կրիտիկական է դարձել. չեն թողնում սնունդ ներս տանել:

Փաշինյանը ապստամբներին տեղերացրել էր՝ ինչ է կատարվում Խորենացիում, ասել է, որ սադրիչներ կան տարածքում: Բայց Պավլիկ Մանուկյանը չի արձագանքել, միայն ասել է, որ իրենց համար էլ սննդի հարցն է կրիտիկական, եւ խնդրել է հեռախոսը փոխանցել իր եղբորորդուն, ասելով, որ մնացածը նրան կասի:

Դիտվել է 233 անգամ
 


Այս թեմայով