Սնանկ է ճանաչվել ՀՀ ոստիկանության 100 տոկոս մասնակցությամբ ընկերությունը

ոստիկանություն1««Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն, որը կարի արտադրամաս էր, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 8-ի վճռով սնանկ է ճանաչվել: Իսկ, ահա, պարտատերերի առաջին ժողովը պետք է կայանա օգոստոսի 30-ին: Տեղեկացնենք, որ ՀՀ ոստիկանության 100 տոկոս մասնակցությամբ այս ընկերությունը ժամանակին մասնակցում էր պետական գնումներին։

Սակայն 2009-2013 թվականների ընթացքում էապես նվազել են ընկերության հիմնական գծով արտադրանքի իրացման ծավալները: Եվ 2012 թվականի տարեկան հաշվետվության համաձայն՝ ընկերության վնասը կազմել է 55,2 մլն դրամ: Այս կարի արտադրամասն արդեն երկու տարի է, ինչ փակված է, աշխատակիցների մի քանի ամսվա աշխատավարձը չի վճարվել, նրանց մեծ մասն էլ դարձել է գործազուրկ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 263 անգամ
 


Այս թեմայով