Սյունիքում ոստիկանության աշխատակցի մեքենան առևանգելուց հետո վթարի են ենթարկվել՝ բախվելով մեկ այլ Mercedes-ի, կան վիրավորներ

Անհայտ անձը Կապան քաղաքի Չարենցի փողոցից առևանգել է Արթուր Հովհաննիսյանին պատկանող Mercedes մակնիշի 34 ТV 128 համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, առևանգելուց հետո Շահումյան փողոցում նա բախվել է Կապանի բնակիչ՝ 23-ամյա Մխիթար Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 57 MZ 777 համարանիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով առևանգողը, նրա ուղևորը և մյուս Mercedes-ի վարորդ Մ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առևանգված ավտոմեքենան պատկանում է Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցներից մեկին։

Ոստիկանությունը պարզում է առևանգողի և նրա ուղևորի ինքնությունը։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

 


Այս թեմայով