Սյունիքում ավտովթարի հետևանքով 4 ժամկետային զինծառայող է մահացել. հայտնի է նրանց ինքնությունը

Այսօր Սյունիքի մարզում զինվորական «ԿամԱԶ»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է 4 ժամկետային զինծառայող, տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Հայտնի է զոհված զինծառայողների ինքնությունը՝

1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ
2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ
3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ
4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ

«Կան նաև վիրավորներ, լրացուցիչ կհայտնենք», — նշել է ՊՆ մամուլի քարտուղարը:

Այս թեմայով