Սյունիքի մարզպետի որդին առողջական խնդիրներ ունի. Փաստաբան

Surik Khachatryan's son Tigran Khachatryan was  brought to court

Սյունիքի մարզի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հասցնելու համար կալանավորված՝ Տիգրան Խաչատրյանի առողջական վիճակը լավ չէ:

Tert.am-ին հայտնեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը` նշելով, որ վերջին անգամ իր պաշտպանյալին տեսակցելիս նկատել է, որ նա ընդհանուր թուլություն, ցավեր է ունեցել:
«Ո՞նց եք պատկերացնում, մի մարդ, որ 20 տարեկան տղա է, անհիմն ձերբակալվել է ու կալանավորվել է, այդ ամեն ինչը հանգի՞ստ պետք է տանի: Իր առողջությունը տեղի չի՞ տալու»,-ասաց փաստաբանը՝ հրաժարվելով պատասխանել, թե առողջական կոնկրետ ինչ խնդիրներ ունի Տիգրան Խաչատրյանը։
Արմեն Մելքոնյանն ասաց, որ Տիգրան Խաչատրյանի վատ ինքնազգացողության մասին տեղեկացրել է վերջինիս հորը` Սուրիկ Խաչատրյանին, ով «նեղվել է» այս մասին տեղեկանալիս:
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքի համար, այն է` Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ և հուլիսի 27-ից կալանավորված է:

 

Դիտվել է 109 անգամ
 


Այս թեմայով