Home » Real Politik » «Սմբատ Հակոբյանը հանձնվել է Ադրբեջանին»

«Սմբատ Հակոբյանը հանձնվել է Ադրբեջանին»

9116FA23-6B59-4EEC-B5AD-A61D1B9A7014_mw1024_s_nՄի քանի օր է հանրությունը քննարկում է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հետ պատահած միջադեպը: Ինչպես հայտնի է հինգ քաղաքացիական անձիք սառնասրտորեն ծեծել էին Սմբատ Հակոբյանին: Հաջորդ օրն իսկ ազատամարտիկը հայտարարեց, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում և միջադեպը տեղի է ունեցել իր քաղաքական հայացքների հետևանքով:Նա նաև նշել էր, որ այս ամենի հետևում կանգնած է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այս հայտարարությունից հետո բազմաթիվ ազատամարտիկներ ոտքի կանգնեցին և հայտարարեցին, որ եթե իշխանությունները չգտնեն հանցագործներին, ապա իրենք կդիմեն ինքնադատաստանի:

Կարճ ժամանակ անց սկսվեցին խոսակցություններ տարածվել, որ Սմբատ Հակոբյանին ծեծել են ոչ իր քաղաքական հայացքների համար, այլ նա անձնական խնդիրներ է ունեցել: Hayeli.am-ը հրապարակեց տեղեկատվություն, ըստ որի նրան ծեծել են Վստրեչի Ապերի մարդիկ, քանի որ Սմբատ Հակոբյանը պարտք է եղել և բողոքի ակցիա գնալուց առաջ մայր է հայհոյել Վստրեչի Ապերին: Այս տեղեկատվությունից հետո խիստ հայտարարություններ տարածած ազատամարտիկները ամոթով մնացին և հայտարարեցին, որ եթե Սմբատ Հակոբյանը իրենց խաբել է, ապա շատ վատ բան է տեղի ունեցել:

Հանրությունը արդեն իսկ չի հավատում մարդկանց քաղաքական հայացքների համար ծեծվելուն և Սմբատ Հակոբյանի դեպքը ավելի կխորացնի հանրության մտահոգությունը: Մերօրյա ընդդիմադիրների մի մասը դարձել է մանրավաճառ և չի հասկանում, որ իր չմտածված քայլերի համար խորը հիասթափություն է ապրում հանրությունը և նա այլևս չի ցանկանում նման ընդդիմության առաջնորդությամբ պայքարել իշխանությունների դեմ: Իշխանությունների կողմից ծեծվածներից մեկն էլ Վահան Մարտիրոսյան է, որը ինչպես հետո պարզվեց մարտական գործողությունների մեջ է մտել սեփական մոր հետ և որևէ իշխանական հետապնդում չի եղել: Հիմա Սմբատ Հակոբյանը իր փառահեղ անցած ճանապարհով հանդերձ հանրությանը մոլորության է մատնում և իր նեղ անձնական խնդիրները քաղաքակացնելով փորձում է զոհի կերպարանք ընդունել: Ահա ինչն է ապահովում իշխանությունների հաղթանակը, ահա թե ինչու հանրությունը ատելով հանդերձ օրվա իշխանություններին չի գնում ընդդիմության հետևից: Ստել մարտական ընկերներին և հանրությանը նույնպես դավաճանություն է: Սմբատ Հակոբյանը նույնպես դավաճանեց հանրության, այնպես ինչպես Ադրբեջան հանձնված «ընդդիմադիր» Վահան Մարտիրոսյանը:

Անի Ասլյան

Դիտվել է 1,909 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy