«Սկսում են գնել ոչ թե ընտրողներին այլ ընտրվողներին». Կարեն Քոչարյան

կարեն-քոչարյանԱյսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում. «Զարգացումներ ներքաղաքական կյանքում ՏԻՄ ընտրություններից հետո»: Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը, հետևյալ ձևով մեկնաբանեց.« Տիմ ընտրություններում հետաքրքիր տենդենց առաջ եկավ, սկսում են գնել ոչ թե ընտրողներին այլ ընտրվողներին, տեխնոլոգիաների առումով` լցնել, գողանալ, նկարել , դաշտը բավականին մաքրվել է: Մի կողմից սկսվել է իշխանափոխություն վերևից, մյուս կողմից` թվում էր թե հնարավոր էր Վանաձորում ունենալ ըննդիմություն և փորձել, լոկալ մակարդակում այդ ձևաչափով աշխատել, սակայն իշխանությունը չցանկացավ, հակառակ դեպքում կարող էիր թողնել, որ ընդդիմությանը իր 19 ձայնով  ունենար քաղաքապետ. զարգացումները ցույց կտան թե ինչ է տալիս իշխանությանը և ինչ է տալիս այն անձանց ովքեր գնացել են իշխանության հետ առևտրի: Հիմա իշխանությունը Դալաքյանի նման մարդկանց գցում է այդ դաշտ, որպեսզի շեղի հասարակության ուշադրությունը, իսկ ինչ վերաբերվում է շրջանառվող լուրերին այն մասին, թե Դալաքյանը կուսակցություն է բացելու և նրան է միանալու Սեյրան Օհանյանը, պետք է ասեմ, որ որևիցէ կերպ չեմ կարողոնում պատկերացնել ինչպես կարող է հասարակությունը ըդդիմադիր հարթակներում տեսնել նրան»:

Դիտվել է 104 անգամ
 


Այս թեմայով