Սկսել են զանգվածաբար սպանել բանտում գտնվող հարյուրավոր քաղաքական գործիչների

Ժիրայր Սեֆիլյանը Սահմանադրության փոփոխման «ակտիվ բոյկոտի» կողմնակից էԱյսօր փետրվարի 18-ն է: Փետրվարյան ապստամբությունը հայ ազգի ինքնապաշտպանական բնազդի և արժանապատվության ընդվզումն էր օտար բռնատիրության և նրա դրածոների անմարդկային ու հակահայ գործողությունների դեմ: Ժողովրդի համբերության բաժակը լցվեց, երբ հայտնի դարձավ, որ բոլշևիկներն սկսել են զանգվածաբար սպանել բանտում գտնվող հարյուրավոր քաղաքական և ռազմական գործիչներին ու մտավորականներին:
Ինչպես ամեն մի ոգեղեն պոռթկման պարագայում, այս անգամ ևսարդյունքն ավելի մեծ եղավ, քան սկզբնական նպատակը: Ոչ միայն հնարավոր եղավ փրկել ազգի ծաղիկը, այլև պահպանել պետականության որոշակի կարգավիճակ և այդ պետականության սահմաններում ներառել Զանգեզուրն ու Լոռին, ինչպես նաև հնարավոր եղավ կազմակերպել հայրենադարձություն, ինչի շնորհիվ նախադրյալներ ստեղծվեցին հետագայում ինքնիշխանություն ձեռք բերելու համար:
Սակայն, ինչպես ամեն մի ուշացած ապստամբություն, Փետրվարյանը նույնպես պարտվեց և չհասավ իր գլխավոր քաղաքական նպատակին՝ իրապես ինքնիշխան պետության ստեղծմանը: Այդ պատճառով մեր ազգային կենսական շահերը չիրացվեցին:
Ցավոք՝ այսօր ստիպված ենք փաստել, որ քսանհինգ տարի առաջ ինքնիշխանությունը վերականգնելուց հետո մեր երկրում կրկին առաջացել է նախափետրվարյան իրավիճակ՝ այս անգամ արդեն հայաստանյան ապազգային ու հանցավոր վարչախմբի կառավարման պատճառով:
Մենք սխալվելու իրավունք չունենք: Հայրենիքի և ազգի ապագայով մտահոգ մեր գործիչները, մտավորականները, ազատամարտիկները, երիտասարդները, ամբողջ հայությունն ու Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է հասկանան, որ պատմության դասերն անտեսելը կործանարար է լինելու: Ի տարբերություն ներքին մղումով գործող փետրվարյան ապստամբության մասնակիցներից, մենք աչքի առաջ ունենք ուշացած ընդվզման աղետալի դասերը: Ուստի ներքին մղումը պետք է համադրվի անցյալի փորձից քաղած գիտակցության հետ: Աղետը կանխելու և զարգացման ճանապարհին ոտք դնելու համար մեր ժողովուրդը պետք է գիտակցված կերպով նախապես ընդվզի և իր կամքի պարտադրմամբ հեռացնի կեղեքիչ վարչախմբին: Անշուշտ՝ այն ժամանակվա համեմատությամբ մեթոդները պետք է տարբեր լինեն՝ զերծ մնալով արյունահեղությունից և գործելով խաղաղ քաղաքացիական անհնազանդության տրամաբանությամբ:
Մենք ենք տերը մեր երկրի:

Գրում է Ժիրայր Սեֆիլյանը իր ֆեյսբուքյան էջում

 


Այս թեմայով