Սկանդալ. գեյերի ու լեսբիների հայ համայնքը կուսառաջնորդին առնչվող տեսանյութ է հրապարակել

70324Armtimes.com-ի փոխանցմամբ՝«Լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր»` ԼԳԲՏ հայկական համայնքը երեկ իր պաշտոնական կայքում հրապարակել է «Հայաստանի սոցիալիստական շարժում» կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանին առնչվող սկանդալային մի տեսանյութ:

Սույն տեսանյութը, որտեղ, ըստ ԼԳԲՏ համայնքի, բացահայտվում է Ահարոնյանի ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, կայծակնային արագությամբ սկսեց տարածվել սոցիալական ցանցերում: ԼԳԲՏ համայնքը տեսանյութի հրապարակումը բացատրում էր նրանով, որ Ահարոնյանը ԼԳԲՏ-ների դեմ պայքարում առաջամարտիկ է եւ նույնիսկ Եվրամիության գրասենյակի մոտ հրապարակայնորեն այրել է իրենց խորհրդանիշը` ծիածանագույն դրոշը, այնինչ, ինքը հանդիսանում է այդ համայնքի ծպտյալ ներկայացուցիչ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 595 անգամ
 


Այս թեմայով