Սկանդալ Ազգային ժողովում՝ եզդիների մասնակցությամբ

2310053241424079264Այսօր ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծը դրվեց քննարկման, Զարուհի Փոստանջյանը նախաձեռնել էր, որ ԱԺ-ն հայտարարություննով դատապարտի Օսմանյան կայսրությունում մի քանի ազգային փոքրամասնությունների՝ այդ թվում եղդիների նկատմամբ իրականացրած ցեղասպանությունն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Հանձնաժողովը մերժեց Զարուհի Փոստանջյանի առաջարկը՝ նշելով , որ փաստարկված չի հայտարարության տեքստը, ու մի քանի ձևակերպումներ ընդունելի չի: Նիստին դիտորդի կարգավիճակով մասնակցում էին նաև եզդի համայնքի ներկայացուիչներ, ովքեր քննարկման ընթացքում դատապարտեցին ազգային ժողովի կեցվածքը և եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված իրենց իսկ խոսքով տեղի ունեցած ցեղասպանությունը չճանաչելու համար: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն իրենց հայտարարությանը զուգահեռ նաև պարզել էին «ամոթ» բառով պաստառներ: ԱԺ-ի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ցավում է եզդիական կազմակերպության դիրքորոշման համար և առաջարկեց հանդիպել ու քննարկել այդ հարցը: Հանձնաժողովի բոլոր անդամները իրենց դեմքի արտահայտությամբ խիստ դատապարտեցին ակցիան և երբ եզդիական կազմակերպության ներկայացուցիչները լքեցին նիստերի դահլիճը ՀՀԿ-ական պատգամավորները քմծիծաղով ևս մի քանի գնահատական հնչեցրին նիստին մասնակցող եզդիների գործողությունների վերաբերյալ:

Տեսանյութը՝ շուտով

 


Այս թեմայով