Սկանդալային տեսանյութ է հրապարակվել Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու մասին (տեսանյութ)

54703Այսօր համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում բավականին մանրամասնորեն ներկայացված է ՀՀ պետեկամուտների կոմիտեի «ներքին խոհանոցը»: Բերված պնդումները վերաբերվում են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու` Կարեն Խաչատրյանի եւ նրա մտերիմների գործունեությանը ՊԵԿ-ում ընդհանրապես, եւ մաքսային ծառայությունում մասնավորապես:

Բաց նամակը ստորեւ.
Ս.թ մարտին ՀՀ Ֆինանսների նախարարության կազմից Պետական եկամուտների կոմիտեի անջատումից հետո ընթացող զարգացումներից պարզ է դառնում, որ մաքսային ծառայության միջին և բարձր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները /անկախ իրենց մասնագիտական և մարդկային որակներից/, որոնք աշխատել են Գագիկ Խաչատրյանի օրոք ՊԵԿ-ի և առհասարակ պետության ղեկավարների կողմից դիտվում են, որպես կաշառակերներ, որոնցից անհրաժեշտ է շատ արագ և ցանկալի է անաղմուկ ազատվել: Բայց կարծում ենք ճիշտ կլինի, որպեսզի բոլորը տեղեկանան, որ իրականում «պետության բարիքներից» օգտվել են միայն մի խումբ անձինք Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ:
Գ. Խաչատրյանը մաքսային ոլորտի ողջ վերահսկողությունը տվել էր իր եղբոր որդուն՝ ներքին անվտանգության պետ Կարեն Խաչատրյանին, ով իր համախոհների հետ միասին մաքսային ծառայությունում ստեղծել էր մի հանցավոր խումբ և նրանց հետ միասին օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը և հնարավորությունները յուրաքանչյուր ամիս գրպանել է տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող գումարներ, որոնք ըստ էության պետք է մուտքագրվեին պետբյուջե: Կ. Խաչատրյանի կողմից ղեկավարվող «հանցավոր խմբում» ներգրաված են եղել նրա մտերիմ ընկերները, «Տրանս Ալյանս» մաքսային տերմինալի զննման պետ Ռոբերտ Կայֆաջյանը, «Բագրատաշեն» մաքսակետի զննման պետ Կարեն Գրիգորյանը «Կյաժ» մականունով, զննման վարչության նախկին պետ Վահրամ Գյուրողլյանը, ով «լևի գործեր անելու ու փողեր քցելու համար» ս.թ. հունվարին ազատվեց աշխատաքնից և այլոք:
Կ. Խաչատրյանը անձամբ համակարգել է այսպես կոչված մաքսային պապկաների աշխատնքները, որոնցով Հայաստանի միջին և մանր գործարարները Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից տարբեր տեսակի ապրանքներ են ներմուծել հանրապետություն: Այդ «պապկաներով» ներմուծված ապրանքների մաքսազերծումն իրականացվել է չնչին գումարներով, իսկ գործարարներից պապկաների տերերը հավաքել են յուրաքանչյուր ներմուծված կիլոգրամ ապրանքի համար 2-ից 6 ԱՄՆ դոլարի գումար և այդ հավաքագրված գումարների հիմնական մասը փոխանցել են Կարեն Խաչատրյանին: Ճիշտ կլինի նշել, որ Էմիրատների «տամոժնի պապկան» պատկանել է անձամբ Կարեն Խաչատրյանին, իսկ այն աշխատացրել է նրա ընկեր «քյաչալ Արոն»: Գագիկ Խաչատրյանի կողմից ստեղծավ և Կարեն Խաչատրյանի կողմից ղեկավարվող «հանցավոր խումբը» գործել է անպատիճ, քանի որ նրա «բարիքներից» օգտվել են անձինք, որոնք օրենքով նման դրսևորումների դեմ պետք է պայքարեն, մասնավորապես ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժինը, որի ղեկավար «Սեդոյ»-ը մտերիմ ընկերական, «գործնական» հարաբերությունների մեջ է գտնվում Կարեն Խաչատրյանի հետ:
Նշենք նաեւ, որ թերթերում նախկինում տեղ գտած հրապարակումները Կրակեմ Հրաչի պապկաների վերաբերյալ համապատասխանում են իրականությանը:
Նշենք, որ բաց նամակը ստորագրված չէ:

Դիտվել է 2,812 անգամ
 


Այս թեմայով