Home » Real Politik » Սխալ հարց նախարարին

Սխալ հարց նախարարին

arpineԱրդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Նոր Հայաստանի» անդամ Գևորգ Սաֆարյանի կալանավորմանը և այն լուրերին, թե բանտախցում նրա նկատմամբ բռնություն է եղել, ասաց, որ ամենօրյա ռեժիմով հետաքրքրվում է և շատ լավ տեղեկացված է, թե յուրաքանչյուր օր ինչ է եղել, ինչպես է եղել. «Իմ անձնական հսկողության տակ է այդ ամենը»,- ասաց նա և նշեց, որ ստուգումներ եղել են, և որևէ բռնաճնշում նրա նկատմամբ չի եղել:

Նախարարը պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարել է, որ վստահ է, թե Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան, և քաղբանտարկյալ չէ նաև Գևորգ Սաֆարյանը:

Իսկպաես տարօրինակ է ՀՀ Արդարադատության նախարարին նման հարց տալ: Ասենք ինչ հույսով է լրագրողը նման հարց տալիս: Նա հույս ունի, որ նախարարը կասի Հայաստանում քաղբանտարկյալներ կան: Եթե իրապես նման ազատ երկրում ապրեինք, որտեղ նախարարը կարող էր  հայտարարել քաղբանտարկյալների առկայության մասին և մնալ իր պաշտոնին, ապա նման երկրում քաղբանտարկյալներ չէին կարող լինել: Այնպես որ լրագրողները սխալ մարդու են քաղբանտարկյալների մասին հարց տալիս:

Դիտվել է 272 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy