Սլոյանների տունը ամբողջապես կվերակառուցվի

12801622_581199098701565_4156590658696349369_nԵրեկ այցելել ենք հերոս Քյարամ Սլոյանի ընտանիքին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք Սլոյանների տան տանիքի ծախսը իր վրա վերցրել է Արդարադատության նախարարությունը: Նախարարության  ներկայացուցիչը այսօր Սլոյանների ընտանիքին փոխանցեց 600 հազար դրամ, որով պետք է անհրաժեշտ աշխատանքները կատարվեն:

Մեր կոչին միացել էին ՌԴ Տամբով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները և նրանց կողմից տրամադրված 50 000 ռուբլին ևս փոխանցվեց Սլոյաններին (գումարը հավաքագրել է Արթուր Սադոյանը):
Իսկ արդեն այսօր պարզ դարձավ, որ «Շեն հոլդինգ»  կազմակերպությունը իր միջոցներով կվերանորոգի Սլոյանների տունը: Աշխատանքները կսկսեն մոտ օրերս:

Դիտվել է 269 անգամ
 


Այս թեմայով