Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սլոյանների ընտանիքի տան տանիքի վերանորոգման ողջ ծախսը կհոգա Արփինե Հովհաննիսյանը

Սլոյանների ընտանիքի տան տանիքի վերանորոգման ողջ ծախսը կհոգա Արփինե Հովհաննիսյանը

Arpine-HovhannisyanՂարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մղված մարտերի առաջին օրերին զոհված 20-ամյա զինծառայող Քյարամ Քալաշի Սլոյանի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում: Զոհված զինծառայողի ընտանիքին աջակցելու նպատակով մի խումբ քաղաքացիներ հանդես են եկել օգնել ցանկացողներին իրենց նախաձեռնությանը միանալու կոչով:

«Այս օրերի քննարկումների արդյունքում եկանք համաձայնության, որ կմիավորենք մեր ուժերը հերոս Քյարամ Սլոյանի ընտանիքին օգնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախաձեռնությանն արդեն արձագանքնել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Լուրն Politik.am-ին հայտնեց «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին:

«Այս պահին զբաղված ենք զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի ընտանիքի սոցիալական խնդիրների լուծմամբ: Իմ հայտարարությունից հետո մեզ հետ կապվել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացուցիչը, ապա նաեւ՝ Արփինե Հովհաննիսյանը եւ ցանկություն հայտնել հոգալ Սլոյանների ընտանիքի տան տանիքի վերանորոգման ողջ ծախսերը: Իհարկե, նախարարը խնդրեց չհրապարակել իր անունը, բայց ես կարծում եմ՝ պարտավոր ենք հրապարակել»,- նշեց Բորիս Մուրազին՝ հավելելով, որ արդեն զբաղված են այդ հարցերով:

Հիշեցնենք, որ Մարտակերտում զոհված Քյարամ Սլոյանին հուղարկավորել են մոտ մեկ շաբաթ առաջ, իսկ երեկ  վերահուղարկավորել են. ադրբեջանական կողմը Կարմիր Խաչի միջնորդությամբ վերադարձրել էր զինծառայողի գլուխը:

 

Դիտվել է 1,143 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy