Սիրիայում հայ զինծառյող է զոհվել

BBC-ի ռուսական ծառայությունը իր հրապարակումներից մեկում անդրադարձ է կատարել Սիրիայում զոհված ՌԴ զինվորականի, ով ազգությանբ հայ է եղել:

«Մի քանի մեքենայից բաղկացած շարասյունը դանդաղ հեռանում է Տոցկու գերեզմանատնից եւ Սամարա-Օրենբուրգ մայրուղով 30 կմ գնալուց հետո, թեքվում դեպի Մեդվեդկի գյուղը։ Մոտ 30 մարդ էր հավաքվել հուղարկավորությանը գյուղում, եւ նրանք արագ տեղավորվում են գյուղի այն տան երկու սենյակներում, որը զբաղեցնում էր հանգուցյալի ընտանիքը։ Դիմավորում էր հուղարկավորության մասնակիցներին հանգուցյալի մայրը՝ լացակումած ասելով, որ իր միակ զավակն էր, նրան էլ խլեցին իրենից: Զոհված զինծառայողը Անդրանիկ Առուստամյանն էր»,-նշվում է հրապարակման մեջ:

Ազգությամբ հայ զինծառայողը հոկտեմբեր ամսին էր մեկնել Սիրիա և գործողումը շատ կարճ էր տվել: Պաշտոնական վարկածով նա ականի պայթյունից է զոհվել:

Այս թեմայով