Սիրիայում կռվող բրիտանացիների թվի աճը սպառնում է Մեծ Բրիտանիայի անվտանգությանը. MI5

Սիրիայում կռվող բրիտանացիների թվի աճը կարող է առաջիկա տարիներին հանգեցնել ահաբեկչության աճի հենց Մեծ Բրիտանիայում՝ կարծում է MI5 հակահետախուզական ծառայության ղեկավար Էնդրու Փարքերը: Վերջինս նման կարծիք է հայտնել Զինված ուժերի թագավորական ինստիտուտում ելույթի ժամանակ:

arm138129891860

Նա նշել է, որ կան մտավախություններ, որ որոշ բրիտանացիներ Սիրիայից կվերադառնան էլ ավելի մեծ արմատական հայացքներով:

Ահաբեկչության խնդիրների մեջ մասնագիտացած IHS հետազոտական կենտրոնի տվյալներով՝ 2012-ի հունվարից Սիրիա է ուղևորվել 5-10 հազար օտարերկրացի: Այդ ցուցանիշն իր մեջ ներառում է 750-1000 ԵՄ քաղաքացու՝ փոխանցում է RIA Novosti-ն:

MI5-ի ղեկավարի խոսքով՝ «Ալ-Նուսրան» և Սիրիայում այլ ծայրահեղական սուննի խմբավորումներ միավորվում են «Ալ-Քաիդայի» հետ՝ արևմտյան երկրների վրա հարձակվելու համար:

Դիտվել է 32 անգամ
 


Այս թեմայով