Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Սիրիայում կիրառվել է քիմիական զենք՝ իպրիտ. ՔԶԱԿ

Սիրիայում կիրառվել է քիմիական զենք՝ իպրիտ. ՔԶԱԿ

T24-07-002Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հաստատում է, որ օգոստոսին Սիրիայում հակամարտող կողմերից մեկը կիրառել է, այսպես կոչված, մանանեխի գազ կամ իպրիտ՝ գերտոքսիկ նյութ, որն արգելված է միջազգային կոնվենցիաներով։

Ըստ Reuters գործակալության, որը ծանոթացել է ՔԶԱԿ-ի հանձնաժողովի գաղտնի զեկույցի որոշ հատվածների, իպրիտը կիրառվել է օգոստոսի 21-ին՝ Հալեպից հյուսիս գտնվող Մարեա քաղաքում ընթացող մարտերի ընթացքում։

Դիվանագիտական շրջանակների աղբյուրը հայտնել է, որ քիմիական զենքը կիրառվել է ԴԱԻՇ-ի և ապստամբական խմբավորումներից մեկի մարտերի ժամանակ։

Դիտվել է 35 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy