Սիրիայում իշխանափոխություն կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթից

Ժնևում ավարտվել է Սիրիայի շուրջ բանակցությունների առաջին փուլը4Քաղաքական իշխանության անցումը Սիրիայում հնարավոր է արդեն մի քանի շաբաթից: ТАСС գործակալության փոխանցմամբ` նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ավարտին:

«Սիրիայում իշխանության կարևոր փոփոխությունը տեսականորեն հնարավոր է  մի քանի շաբաթից: Մենք կշարունակենք հասնել այդ գործընթացին: Խոսքը ամիսների մասին չէ, այլ շաբաթների, ինչպես հուսով ենք», -հավելել է ԱՄՆ պետդեպի ղեկավարը:

Հիշեցնենք, որ Վիեննայում նոյեմբերի 14-ին Սիրիայի հարցով բազմակողմ հանդիպում է կայացել, որի մասնակիցները պայմանավորվել են  երկրում մոնիթորինգային առաքելություն ստեղծել` ՄԱԿ-ի վերահսկողության ներքո:

 

Դիտվել է 50 անգամ
 


Այս թեմայով