Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Սիրիայի օդային տարածքում իսրայելական կործանիչ են խփել

Սիրիայի օդային տարածքում իսրայելական կործանիչ են խփել

0_16041097_303_00.thumbՍիրիական օդուժն իսրայելական կործանիչ է խփել Սիրիայի հարավում, հաղորդում է Fars News գործակալությունը։

Նշվում է, որ ինքնաթիռը խփվել է օգոստոսի 21-ին՝ Ալ-Կունեյտրա քաղաքի օդային տարածքում։

Աղբյուրը նշում է, որ իսրայելը պարբերաբար խախտում է Սիրիայի օդային սահմանները։

Ուրբաթ օրը, Գոլանի բարձունքներում հարվածներ հասցնելուց 6 ժամ անց, իսրայելական ռազմաօդային ուժերը շարունակել են հարձակումներ գործել Սիրիայի արևմտյան շրջաններում։

Օդային հարվածների թիրախ են դարձել Դամասկոսում գտնվող 68-րդ բրիգադի և Ալ-Կունեյտրա գավառի 90-րդ բրիգադի ռազմաբազաները։

Ինչպես նշել է kommersant.ru թերթը, Իսրայելը կարող է Սիրիայում ներգրավվել հակամարտության մեջ։

Դիտվել է 44 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy