Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը համաձայնության են եկել

Ընդդիմության խոսնակ Լուայ ալ-Սաֆին նշել է, որ երկու կողմերը համաձայնության են եկել «Ժնևյան կոմյունիկեն» որպես բանակցությունների հիմք օգտագործելու մասինՍիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը Ժնևում անցկացվող խաղաղության բանակցությունների ընթացքում չորեքշաբթի օրը համաձայնության են եկել բանակցությունների հիմքի շուրջ՝ նշելով, որ որպես այդպիսին կօգտագործվի 2012 թվականին ընդունված «Ժնևյան կոմյունիկեն»:

Այս փաստաթուղթը կոչ է անում դիմել մի քանի քայլի՝ ուղղված Սիրիայում հակամարտության դադարեցման, այդ թվում՝ ժամանակավոր կառավարության ստեղծմանը:

Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալության համաձայն, «բանակցությունների մեկնարկից ի վեր կառավարությունը հայտնում էր այս կոմյունիկեն բանակցությունների սեղանին դնելու և կոմյունիկեի դրույթները մեկ առ մեկ քննարկելու  իր պատրաստակամության մասին»:

Դիտվել է 33 անգամ
 


Այս թեմայով