Սիրիայի կառավարական բանակը գրավել է ռազմավարական նշանակություն ունեցող Սինջար քաղաքը

Սիրիայի կառավարական բանակը գրավել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Սինջար քաղաքը, որը գտնվում է հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում:

Ինչպես փոխանցում է DW.com-ը, այս մասին տեղեկացրել են Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը և Պաշտպանության ազգային ուժերի կառավարամետ զորամիավորումները:

Գրավելով Սինջարը՝ Ասադի բանակը հասանելիություն է ստացել քաղաքի մոտակայքում գտնվող զինվորական օդանավակայանին, ինչպես նաև կարևորագույն տրանսպորտային հանգույցին:

 


Այս թեմայով