Home » ՄԱՄՈՒԼ » Սիրիայի դաշնայնացումը հնարավոր չէ, քանի որ երկիրը չափազանց փոքր է. Բաշար Ասադ

Սիրիայի դաշնայնացումը հնարավոր չէ, քանի որ երկիրը չափազանց փոքր է. Բաշար Ասադ

Բաշար-ԱսադՍիրիայի դաշնայնացումը հնարավոր չէ, քանի որ երկիրը չափազանց փոքր է. այդ մասին РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։

«Աշխարհագրության տեսանկյունից Սիրիան շատ փոքր երկիր է դաշնայնացման համար։ Հնարավոր է՝ այն ավելի փոքր է, քան Ռուսաստանի Դաշնության հանրապետությունների մեծ մասը։ Սոցիոլոգիայի տեսանկյունից՝ դաշնայնացման համար պետք են այնպիսի հասարակություններ լինեն, որոնք չկարողանան միասին ապրել։ Սիրիայի պատմության մեջ նման բան չի եղել, դա հիմնական սկզբունք էր։ Ես չեմ կարծում, որ Սիրիան պատրաստ է դաշնայնացման, չկա որևէ գործոն, որպեսզի դա հնարավոր լինի»,-ասել է երկրի նախագահը։

Ասադը նշել է, որ «իրենք, որպես պետություն կհամաձայնեն այն ամենին, ինչի հետ համակարծիք կլինի ժողովուրդը»։

Բաշար ալ-Ասադը նաև կարծում է, որ քրդերի մեծամասնությունը ցանկանում է ապրել միասնական Սիրիայում, այլ ոչ դաշնային կառույցում։

«Դաշնայնացման հարցը կապված է Սահմանադրության հետ, իսկ Սահմանադրության ընդունման համար անհրաժեշտ է ժողովրդի համաձայնությունը։ Քրդերի մեծամասնությունը ցանկանում է բնակվել միասնական Սիրիայում՝ քաղաքական առումով կենտրոնացված իշխանության շրջանակներում, այլ ոչ դաշնային»,-ասել է նա։

Դիտվել է 33 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy