Սիրիային հարվածելու մի քանի պլան է քննարկվում

ԱՄՆ Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հայտնել է լրագրողներին, որ Սիրիային ուղղված ռազմական հարվածների վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել, հայտնում է BBC-ն:

«Նախագահն իր տրամադրության տակ մի քանի տարբերակ ունի, և մի շարք տարբերակներ մնում են քննարկման սեղանին»,- ասել է Սանդերսը չորեքշաբթի երեկոյան տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Հինգշաբթի նախատեսվում է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի նիստ, մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կառավարության նիստ է հրավիրել:

Ակտիվիստների, փրկարարների և բժիշկների հաղորդմամբ՝ տասնյակ մարդիկ են զոհվել շաբաթ ապստամբների հսկողության տակ գտնվող սիրիական Դումա քաղաքում, բայց նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմը հերքում է քիմիական հարձակման պատասխանատվությունը:

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համաձայնել են միասին գործել այս հարցում, և տեղեկությունների համաձայն՝ պատրաստվում են ռազմական հարձակում իրականացնել ի պատասխան քիմիական հարձակման:

 ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռ գնահատում է քիմիական հարձակման մասին տվյալները, բայց հավելել է, որ ռազմական ուժերը պատրաստ են ռազմական տարբերակների, եթե նախագահ Դոնալդ Թրամփը որոշի, որ դրանք անհրաժեշտ են:

Սպիտակ տունն, իր հերթին, նշել է, որ նախագահը դեռ չունի կոնկրետ ժամանակացույց, թե երբ կարող են իրականացվել ռազմական հարվածները: Այնուամենայնիվ, ամերիկյան նավատորմի «Դոնալդ Քուկ» էսկադրոնային ականակիր նավը Միջերկրական ծովում է:

Ինչպես հայտնել են BBC-ի աղբյուրները, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ է միանալ ռազմական գործողությանը, սակայն ստիպված է խնդրել ԱՄՆ-ին սպասել գործողությունների իրականացման հարցում, մինչև նա չխորհրդակցի խորհրդարանականների հետ: Առաջիկա օրերին արձագանքի վերաբերյալ որոշում կկայացնի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարն իր թվիթերյան էջում հայտարարել էր Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին: Այս կերպ Թրամփն արձագանքել էր Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինի հայտարարությանն առ այն, որ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից հրթիռների արձակման դեպքում դրանք, ինչպես նաև դրանց արձակման վայրերը կկործանվեն:

«Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի դեմ ուղղված բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, քանի որ դրանք՝ լավ, նոր և «խելացի» հրթիռները, գալու են: Դուք չպետք է գործընկերներ լինեիք սեփական ժողովրդին գազով սպանող ու դրանից հաճույք ստացող կենդանու:

Այս թեմայով