Սիրիահայերը՝ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում

001 (2)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են համակողմանի աջակցության տարաբնույթ ծրագրերը սիրիահայ ընտանիքներին:

 2016 թվականի սկզբից մինչ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում  սոցիալական աջակցություն է տրամադրվել  1018 կարիքավոր սիրիահայ ընտանիքի, ևս 106 ընտանիք ընդգրկվել է պետական սոցիալական աջակցության ծրագրերում: Նույն թվով երեխաներ էլ արտահերթ հիմունքներով հաճախում են մայրաքաղաքի նուհեր, հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում են 319, իսկ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում` 25 աշակերտներ, որոնցից 8-ը պետպատվերի շրջանակում: Սիրիահայ երեխաները մշտապես ակտիվորեն մասնակցում են համաքաղաքային կրթամշակութային միջոցառումներին: Նշված ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններ են դիմել 1454 սիրիահայեր, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն:

Թվարկված բոլոր ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:

Դիտվել է 85 անգամ
 


Այս թեմայով