Սիրիական ժողովրդական ուժերն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կմտնեն Աֆրին

Սիրիական ժողովրդական ուժերն թուրքական զորքերին դիմակայելու և քրդերին աջակցելու համար առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կտեղակայվեն Աֆրինում, հաղորդում է Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը, փոխանցում է РИА Новости-ն:

Կիրակի օրը մի շարք ԶԼՄ-ներ հայտնում էին, որ, ըստ ՍԺՈՒ-ի և քրդական ինքնապաշտպանության ուժերի հետ ձեռք բերված համաձայնության, հաջորդ երկու օրվա ընթացքում կառավարական զորքերը պետք է մի շարք դիրքեր զբաղեցնեն Թուրքիայի հետ սահմանին գտնվող Աֆրին քաղաքում: Սակայն այդ հաղորդումները դեռ չեն հաստատվել Դամասկոսի և Աֆրինի պաշտոնական աղբյուրների կողմից:

Այս թեմայով