Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սիսիանում գործող քաղաքապետը պարտվել է

Սիսիանում գործող քաղաքապետը պարտվել է

ԱրթուրՍ-580x375Հոկտեմբերի 2-ին Սյունիք մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում քաղաքապետ է ընտրվել Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի որդին՝ Արթուր Սարգսյանը՝ ստանալով 4 033 ձայն։

Գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը պարտվել է՝ նա հավաքել է 3 179 ընտրողի ձայն։ Նրանք երկուսն էլ անկուսակցական են, բայց Սարգսյանին սատարում էր Հանրապետական կուսակցությունը։

Տղամարդկանց հետ մրցակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության կին թեկնածու Սրբուհի Գրիգորյանը ստացած ձայների քանակով զգալի զիջում է. նա հավաքել է ընդամենը 173 քվե։

Դիտվել է 144 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy