«Սինոփսիս» ընկերությունը հայտարարություն է տարածել

«Սինոփսիսը, լինելով վերազգային ընկերություն, որի գլխամասային գրասենյակը տեղակայված է Սիլիկոնային Հովտում, կրում է և հետևողականորեն հավատարիմ է իր արժեքներին և բիզնես նպատակներին, որոնք բացարձակապես կապ չունեն որևէ երկրում քաղաքական գործընթացների հետ։

Միևնույն ժամանակ Սինոփսիսը ընդունում է իր աշխատակիցների ազատ կամքի դրսևորման իրավունքը, գտնելով, որ նրանք ազատ են արտահայտելու իրենց քաղաքացիական դիրքորոշումներն ու առաջնայնությունները։

Սինոփսիսը լիահույս է, որ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ու ակցիաները չեն խաթարի ընկերության բիզնեսի բնականոն ընթացքը և իր աշխատակիցների անվտանգությունը, ինչի ապահովումը միշտ եղել և մնում է ընկերության գերակա առաջնահերթություն»։

«Սինոփսիս» ընկերություն

 


Այս թեմայով