Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Սինայում Airbus-ի անկման վայրի առաջին տեսագրությունը

Սինայում Airbus-ի անկման վայրի առաջին տեսագրությունը

crash-site-sinaiհոկտեմբերի 31-ին հրապարակվել են «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռի կործանման վայրի առաջին ժապավենները, հաղորդում է RT-ն:

Ժապավեններում երևում են լայների բեկորները, ուղևորների անձնական իրերը: Տեսագրությունում առկա են նաև շտապօգնության ավտոմեքենաները, Եգիպտոսի փրկարարներն ու զինվորականները:

Նշենք, որ Airbus A321 ինքնաթիռը Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ է թռչել Երևանի ժամանակով 06:51-ին: 07:14-ին այն Լարնակայի (Կիպրոս) հետ կապի դուրս չի եկել, դրա նշանն անհետացել է ռադարների էկրաններից: Լայներն ընկել է Սինայի թերակղզում: Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Նրանք բոլորը զոհվել են:

Դիտվել է 158 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy