Սիլվա Համբարձումյանը փաստաթղթեր է կեղծել և հարկեր թաքցրել

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մամուլում հաճախ է հիշատակվում գործարար Սիլվա Համբարձումյանի անունը։ Սիլվա Համբարձումյանը արդեն հասցրել է բազմաթիվ անձանց անուններ տալ, որոնց, իր խոսքով, մի քանի տասնյակ միլիոն դոլարների հասնող կաշառք է տվել։ 

Պարզվում է՝ Սիլվա Համբարձումյանը իր գործունեության ընթացքում բացի կաշառք տալուց հասցրել է նաև այլ իրավախախտումներ իրականացնել։ 2012 թվականի Հանքարդյունաբերության ոլորտում ԱԺ վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են մի շարք խախտումներ, որոնք կապված են Սիլվա Համբարձումյանին պատկանող «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ-ի հետ։ Ի դեպ, Համբարձումյանի պնդմամբ, ինքն այս ընկերությունը 40 մլն դոլարով վաճառել է ԱՄԷ-ում գրանցված մի ընկերության։ Վերահսկիչ պալատի ուսումնասիրության այդ հատվածը ներկայացնում ենք ամբողջությամբ․

Հանքարդյունաբերության ոլորտում ԱԺ վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են մի շարք խախտումներ` առանց փորձաքննության նախագծեր, ընդերքօգտագործման լիցենզիաների տրամադրման, ժամկետների երկարաձգման և լիցենզային պայմանագրերի կնքման գործընթացում հաճախ խախտվել է ոլորտը կարգավորող օրենսդրությունը: Երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման նպատակով՝ հաղթող ճանաչված ընկերություններին ուսումնասիրության հատուկ լիցենզիա տրամադրելուց և լիցենզային պայմանագրեր կնքելուց շուրջ 1-2 ամիս հետո (առանձին դեպքում` նաև մինչև պայմանագիր կնքելը) կատարվել է ուսումնասիրության տարածքների ընդլայնում:

Ընդ որում, ընդլայնված տարածքների չափերը զգալիորեն գերազանցել են աճուրդով շահածը, իսկ ընդլայնված տարածքների տրամադրման գները զգալիորեն ցածր են աճուրդի մեկնարկային գնից:Սյունիքի մարզի Մերձարաքսյան ոսկու հանքերևակման 324 հա մակերեսով տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների ուսումնասիրության նպատակով աճուրդում 6.9 մլն դրամով (մեկնարկային գինը` 6 մլն դրամ) հաղթող ճանաչված ,Քանարմ փրեշս մեթալս» ՍՊ ընկերությանը տրամադրվել է թիվ 59 ուսումնասիրության հատուկ լիցենզիան, որը վերաձևակերպվել է ,Գ. Արշակյանե ՍՊԸ–ի անվամբ:

Այնուհետև, տարածքն ընդայնվել է մինչև 18,196 հա, որի համար վճարվել է 9.75 մլն դրամ: Այսպիսով, ընկերության կողմից դեռ ուսումնասիրություն չիրականացրած ընդերքի տեղամասում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կատարել է տարածքի ընդլայնում, որտեղ աճուրդով տրամադրված 1 հա–ի արժեքը կազմել է 21,300 դրամ, իսկ ընդլայնված տարածքի 1 հա–ի արժեքը` 536 դրամ, կամ աճուրդով տրամադրվածից շուրջ 40 անգամ պակաս:Տավուշի մարզի Սառնաղբյուրի պղնձի հանքերևակման 600 հա մակերեսով տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների ուսումնասիրության նպատակով աճուրդում 6.6 մլն դրամով (մեկնարկային գինը` 6 մլն դրամ) հաղթող ճանաչված «Լուլիար» ՍՊ ընկերությանը 05.10.2007 թ. տրամադրվել է թիվ 55 ուսումնասիրության հատուկ լիցենզիա:

Այնուհետև, տարածքն ընդայնվել է 5,400 հա, որի համար վճարվել է 22.5 մլն դրամ: 31.01.2008 թ. կատարվել է հանքային իրավունքի փոխանցում «Լուլիար» ՍՊԸ-ից «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ-ին, որը «ՌԱԿ Միներալզ ընդ Մեթալզ Ինվեսթմենթս Արմենիա» ՍՊԸ-ին անցել է «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ-ի բաժնետիրոջ կողմից՝ 28.03.2008 թ. Միացյալ Արաբական Էմիրություններում գրանցված «ՌԱԿ Միներալզ ընդ Մեթալզ Ինվեսթմենթս» ՖԶ ՍՊԸ-ին բաժնեմասի վաճառքի արդյունքում: Հետագայում` 2009 թ. հունիսի 1-ին «Թի Էս Էս Սի Արմենիաե ՍՊԸ-ն վերանվանվել է «ՌԱԿ Միներալզ ընդ Մեթալզ Ինվեսթմենթս Արմենիա» ՍՊ ընկերության, սակայն լիցենզիաներում անվանափոխություն չի կատարվել:

Այսպիսով, ընկերության կողմից ընդերքի տեղամասն առանց ուսումնասիրելու Լիազոր մարմինը կատարել է ուսումնասիրվող տարածքի ընդլայնում, որտեղ աճուրդով տրամադրված 1 հա–ի արժեքը կազմել է 11 հզ. դրամ, իսկ ընդլայնված տարածքի 1 հա–ի արժեքը` 4,166 դրամ, կամ աճուրդով տրամադրվածից շուրջ 3 անգամ պակաս: 2007 թ. հոկտեմբերի 5-ին կայացած աճուրդում Լոռու մարզի ,Կրուգլիյ բուգորե և «Վյուչնի» հանքերևակումում կապար-ցինկի 1550 հա մակերեսով լոտի հաղթող է ճանաչվել «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերությունը` 25,200.0 հազ. դրամով (մեկնարկային գինը` 24,000.0 հազ. դրամ):

Սակայն 2007 թ. հոկտեմբերի 18-ին ընկերությանը տրամադրված լիցենզիայում ուսումնասիրվող օգտակար հանածոներին ավելացվել է պղինձը, իսկ երկրաբանական հատկացման սահմաններում «Կրուգլի Բուգոր» և «Վյուչնի» հանքերևակման անվանումներին ավելացվել են նաև «Չերեմշա» և «Մեդնայա Գորա» հանքերևակման անվանումները, որոնք նշված չեն եղել և չեն համապատասխանում աճուրդի հայտարարությամբ ներկայացված տվյալներին: 26.12.2007թ. ընկերության հետ կնքվել է թիվ 288 լիցենզային պայմանագիրը, և նույն օրն ընկերությունը դիմել է Լիազոր մարմին` ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման համար` Պրիվոլնիի հանքային դաշտում, ընդ որում, չեն նշվել ընդլայնվող տարածքի չափը և պայմանները: Թիվ 56 լիցենզիայում և թիվ 288 լիցենզային պայմանագրում 14.02.2008 թ. կատարվել են փոփոխություններ: Ընդլայնված տարածքը կազմել է 13,500 հա, որի համար ՀՀ պետական բյուջե է վճարվել 10 մլն դրամ:

Այսպիսով, աճուրդով տրամադրված 1 հա–ի արժեքը կազմել է 16,259 դրամ, իսկ ընդլայնված տարածքի 1 հա–ի արժեքը` 740 դրամ, կամ աճուրդով տրամադրվածից շուրջ 22 անգամ պակաս: Լիցենզային պայմանագրերով հաշվարկված կոնցեսիոն վճարը կազմել է 61 մլն 232.5 հազ. դրամ, լիցենզառուների կողմից վճարվել է 36 մլն 948.6 հազ. դրամ, կամ չի վճարվել 24 մլն 283.9 հազ. դրամ, որը ենթակա է վճարման ՀՀ պետական բյուջե: Ընդերքօգտագործող ընկերությունների հետ կնքված թվով 16 լիցենզային պայմանագրերի համաձայն՝ կատարվելիք աշխատանքների արժեքը նախատեսվել է 9,707,970.0 հազ. դրամ: Աշխատանքների կատարման ժամանակացույցով սահմանված ժամկետներն ընկերությունները խախտել են: 2010 թ. 3-րդ եռամսյակում իրականացվել են ընդամենը 1,467,598.8 հազ. դրամի աշխատանքներ (15.1 %):

Ընկերությունների հետ կնքված պայմանագրերով նախատեսված բնապահպանական միջոցառումներից ընդերքի տեղամասի ռեկուլտիվացիայի, հարթեցման, կանաչապատման, ծառատնկման, հորատանցքերի մեկուսացման կամ ցանկապատման աշխատանքներ չեն իրականացվել: Երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով ընկերություններին տրամադրվել է 61,814.7 հա երկրաբանական հատկացման տարածք: Լիցենզառուների կողմից 31,408.0 հա երկրաբանական հատկացման տարածքի համար կնքվել են հողօգտագործման պայմանագրեր, իսկ մնացած 31,206.7 հա–ի համար՝ չեն կնքվել:

 

Այս թեմայով