Սեֆիլյանին «վերցնելը» ծրագրվել էր մեկ ամիս առաջ, բայց «վերեւից» թույլ չեն տվել. «Հրապարակ»

sefilyan-472x265«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ժիրայր Սեֆիլյանին «վերցնելը» ծրագրվում էր դեռ մեկ ամիս առաջ: Համապատասխան ծառայություններն այդ օրերին թիվ մեկ պատրաստության վիճակի են բերվել, սակայն «վերեւից» թույլ չեն տվել, ասսելով՝ պետք է ոսկերչական լինի աշխատանքը, համբերեք, ապացուցողական բազան մեծացրեք, որովհետեւ բուռն արձագանք է լինելու:

Պետք է այնպես անել, որ հակընդդեմ փաստարկների դիմաց դնելիք ունենաք, տեղեկացրեց իշխանական մեր աղբյուրը, որ պնդում է, որ այժմ ապացույցներ ունեն «ոչ միայն զենք-զինամթերքին առնչվող, այլեւ մնացած հարցերին, այդ թվում՝ ֆինանսավորմանը»:

Ըստ նույն աղբյուրի՝ զինված իշխանափոխության կազմակերպմանն ուղղված պրոցեսները ֆինանսավորվել են ոչ միայն դրսից, այլեւ Հայաստանից՝ հայտնի անհատներից, այդ թվում՝ «որոշ դեսպանատների հետ կապված մարդկանցից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով