Սեֆիլյանի՝ հետին թվով անձնագիր ստանալու դիմումը մերժվել է

Ժիրայր Սեֆիլյանն ու մի քանի մտավորականներ  օգոստոսի 1-ին դիմել էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետին ամսաթվով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

Politik.am- հետ զրույցում «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ասաց, որ հետին ամսաթվով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվել է.

«Մեզ խորհուրդ են տրվել պաշտոնապես դատարան դիմել, սակայն մենք չենք դիմել, քանի որ իմաստը չենք տեսնում դատարանին դիմելու»:

Սեֆիլյանը դիմել է նաև բնականոն ընթացակարգով քաղաքացիություն ստանալու համար.

«Այս դիմումի պատասխանը դեռևս չկա»,- եզրափակեց խոսնակը:

 

Այս թեմայով