Սեքս-սկանդալի երկրորդ հերոսը Շարմազանո՞վն է

SharmazanovՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը կալանավորված է ՀՀԿ-ական պատգամավորներին սեքսուալ բնույթի տեսանյութերով շանտաժի ենթարկելու համար: Մեղադրանքը հստակ է՝ շորթում (ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդված), իրավապահների գործողությունները՝ կոնկրետ, եւ հազիվ թե որեւէ մեկը կասկածի, որ ԱԱԾ-ն ունի հիմքեր նման հոդված կիրառելու համար: Մյուս կողմից՝ դեպքի շուրջ քար լռություն է, ՀՀԿ-ական պատգամավորներ Հովհաննես Սահակյանի եւ Արտակ Դավթյանի հերքումները չհաշված: Նրանց անունները, ինչպես հայտնի է, որպես սեքս-տեսարանների գլխավոր հերոսների, սկսեցին շրջանառվել վերջին օրերին: ԱԱԾ-ն հրաժարվում է որեւէ տվյալ հաղորդել: Նույնիսկ Տիգրան Առաքելյանի փաստաբանի անունն են թաքցնում նրա հարազատները, իսկ ինքը՝ Տիգրանը, հրաժարվում է ցուցմունքներ տալուց եւ մեղադրանքը չի ընդունում, միեւնույն ժամանակ որեւէ կերպ չի արդարանում: ՀԱԿ-ում եւ ՀՀԿ-ում աշխատում են չխոսել գործի մասին, պատճառաբանելով, թե տեղյակ չեն, ինչը զարմանալի է: Հովհաննես Սահակյանն ու Արտակ Դավթյանը վերջին դեմքերը չեն, եւ գոնե նրանց մասով պետք է որ քննարկում եղած լիներ կամ էլ յուրայինների կողմից կատաղի պաշտպանություն, ինչը չկա: Տիգրան Առաքելյանն էլ ոստիկանների հետ բախումների ժամանակ միշտ ՀԱԿ փաստաբանների պաշտպանության ներքո է եղել, բայց այս անգամ ՀԱԿ իրավաբանները նրանից կամ ձեռք են քաշել, կամ ցույց են տալիս, թե ձեռք են քաշել: Սակայն սա չփրկեց ՀԱԿ-ին քաղաքական շահարկումից, եւ երեկ լուրեր տարածվեցին, թե, իբր, սա ՀԱԿ ակտիվի կողմից կազմակերպված վարկաբեկման կամպանիա է՝ ընդդեմ ՀՀԿ տեսանելի դեմքերի: Այս ամենն ապացուցում է, որ երկու կողմն էլ լռելու լուրջ պատճառներ ունեն, որոնք փորձեցինք բացահայտել, օգտվելով իրավապահ շրջանակին մոտ մեր աղբյուրներից եւ զուտ տրամաբանական դատողություններից:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

 


Այս թեմայով