Home » ՄԱՄՈՒԼ » Սեքսուալ սկանդալի մեջ հայտնված ռեկտորից փորձում են ազատվել

Սեքսուալ սկանդալի մեջ հայտնված ռեկտորից փորձում են ազատվել

թոք«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ստուգումներ է իրականացնում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: ԲՈՒՀ-ում լուրեր են շրջանառվում այն մասին, որ այս ստուգումները ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի դեմ են ուղղված, և կրթության նախարարությունում արդեն որոշել են հրաժեշտ տալ Թոքմաջյանին: Դրա համար էլ հիմա փորձում են նրան հասկացնել, որ հրաժարական ներկայացնելու ժամանակն է:

ՀՊՃՀ-ում ստուգումներ անցկացնելու հանգամանքը Հովհաննես Թոքմաջյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետևյալ կերպ մեկնաբանեց. «Սահմանված-կարգով ժամանակ առ ժամանակ նախարարությունն աուդիտ է անցկացնում: Իսկ այդ խոսակցությունները (իր պաշտոնանկության մասին,- «Ժողովուրդ») անհիմն են»»,–գրում է Ժողովուրդ թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 1,105 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy