Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության 2 նախկին ղեկավարներ ներգրավվել են որպես մեղադրյալ. ՀՔԾ

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության 2 նախկին ղեկավարներ ներգրավվել են որպես մեղադրյալ. ՀՔԾ

tesaxcik«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նախկին 2 ղեկավար աշխատակից քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ապօրինի գործողությունների արդյունքում պետությանը խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։

ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածել թանկարժեք ավտոմեքենաների սեփականատերերի, այլ քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված, վճարման ենթակա տուգանքները չվճարելու ու պետությանը խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական գործի մասին:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝  «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նախկին երկու ղեկավար աշխատակցի նկատմամբ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցներ Կ. Զ.-ն և Ս. Տ.-ն, նախնական համաձայնությամբ, ինչպես գույքային օգուտ ստանալու, այնպես էլ՝  անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ լիազորություններն օգտագործել են կազմակերպության շահերին հակառակ, պատրաստել և օգտագործել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որի հետևանքով կազմակերպության և պետության օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս:

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիշյալ աշխատակիցները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու համար: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ,  որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հիշեցնենք, որ նույն քրեական գործով մեղադրանքի է առաջադրվել ևս 12 անձի, այդ թվում՝ պաշտոնատար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:

Դիտվել է 389 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy