Սեւանում ՀՀԿ-ի թեկնածուներն են «Ուդոն» ու «Մողեսը»

timthumb (4)«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին, բացի Գյումրի եւ Վանաձոր քաղաքներից, ընտրություններ կլինեն նաեւ մի շարք այլ խոշոր համայնքներում: Օրինակ` Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում: Թեեւ ՀՀԿ-ն դեռ որոշում չունի թեկնածուի մասով, սակայն խմորումներն սկսվել են:

Մեր տեղեկություններով` քաղաքապետ դառնալու ցանկություն ունեն 4 տարի Սեւանը կառավարող Ռուդիկ Ղուկասյանը` «Ուդո» մականունով, Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը` «Մողես» մականունով: Նա եւս ՀՀԿ-ական է, եւ այժմ իշխող կուսակցությունը պետք է ընտրություն կատարի, թե ում է ընտրում:

Լուրերի համաձայն` Սեւանի հոգեբուժական կլինիկայի տնօրեն Գագիկ Կարապետյանը եւս ցանկանում է որդուն տեսնել քաղաքապետի պաշտոնում: Մարզպետի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող եւ քաղաքի առողջապահական համակարգն իրենով արած Կարապետյանը կնոջն էլ է տեղավորել աշխատանքի` Սեւանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարումՍեւանում ՀՀԿ-ի թեկնածուներն են «Ուդոն» ու «Մողեսը»

Դիտվել է 204 անգամ
 


Այս թեմայով